ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ռուբեն Մելքոնյան. Երեխայի ծնունդ, որ եղել է բռնաբարության հետևանքով

Ռուբեն Մելքոնյան. Երեխայի ծնունդ, որ եղել է բռնաբարության հետևանքով
23.01.2021 | 15:44

Դա դրական փաթեթավորված սպառնալիք է Հայաստանի համար, խոսելով ապաշրջափակման մասին՝ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Իրավիճակը Մելքոնյանը պատկերավոր բնութագրեց «երեխայի ծնունդ, որ եղել է բռնաբարության հետևանքով».

«Այսինքն, Արցախի օկուպացիայի հետևանքով Թուրքիան հիմա էլ առաջարկում է «հնարավորություն»՝ մեկ այլ սպառնալիք սահմանների բացում, կոմունիկացիաների ապաշրջափակում: Սպառնալիք է, որովհետև հենված չէ մեր պետական արժանապատվության վրա, դիվանագիտական բնական գործընթացի արդյունք չէ՝ կապիտուլյացիոն ռեժիմի շարունակություն է, և բացի այդ՝ Թուրքիայի կողմից ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ նույն թշնամական քաղաքականությունն է՝ այլ փաթեթավորմամբ»: Իսկ այդ ամենն իշխանության կողմից դրական լույսի ներքո ներկայացնելը թուրքագետը համարում է ինքնախաբեություն:

Դիտվել է՝ 3079

Մեկնաբանություններ